Իսրայելական խորհրդարանն օրենք է ընդունել ինքնալուծարման եւ ապրիլի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, որի արդյունքում կձեւավորվի նոր խորհրդարան եւ կնշանակվի վարչապետ՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հարցման արդյունքները վկայում են աջ ճամբարի եւ նրանց ղեկավար Բենիամին Նեթանյահուի հաղթանակի մասին։ Նա, հավանաբար, հինգերորդ անգամ վարչապետ կընտրվի։

Ինքնալուծարման օգտին քվեարկելով՝ Կնեսետի պատգամավորները հաջորդ շաբաթ «նախընտրական արձակուրդ» կգնան, իսկ կառավարությունը մինչեւ նորի ձեւավորումը կշարունակի աշխատանքը։