ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, Սուրբ ծննդյան գիշերը Իրաքում այցելել են ամերիկյան զինծառայողներին։ Հինգշաբթի օրը այս մասին Twitter-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդագրությունն ուղեկցվում է լուսանկարով, որում տոնականորեն զարդարված սենյակում Թրամփ ամուսիններն են՝ շրջապատված զինծառայողներով։