Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է  Գերագույն Պաշտպանական Խորհրդի նիստ հրավրել` Patriot ՀՀՊ համակարգերի վաճառքի մասին ԱՄՆ-ի առաջարկը քննարկելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրք պաշտոնյային:

Սպասվում է, որ Էրդողանը ամերիկյան համակարգի հնարավոր գնման համար նախնական քննարկում կանցկացնի: Նախագահի աշխատակազմը հաստատել է հանդիպման մասին` առանց օրակարգը ներկայացնելու:

Չնայած այս փուլում մանրամասն գնահատականը քիչ հավանական է, քննարկումն արտացոլում է Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ արագ մերձեցումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս ամսվա սկզբին լրացուցիչ խթան էր հաղորդել հարաբերություններին, երբ համաձայնել էր զորքերը  դուրս հանել Սիրիայից՝ ցույց տալով, որ կդադարեցնի քրդական խմբերին իր աջակցությունը, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է համարում: