Պակիստանի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին արգելել են երկրից հեռանալ, հաղորդում է AFP-ն:
Տեղեկատվության նախարար Ֆավադ Չաուդխրին Իսլամաբադում լրագրողներին ասել է, որ Զարդարին եւ նրա քույրը՝ Ֆարիալ Թալփուրը փողերի լվացման եւ կեղծ բանկային հաշիվների օգտագործման մեջ ներգրավված 172 անձանց թվում են:
Զարդարին Պակիստանի 2008-ից մինչեւ 2013 թվականը ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության համանախագահն էր , երկար ժամանակ մեղադրվում էր կոռուպցիայի մեջ եւ Պակիստանում լայնորեն հայտնի է որպես «պարոն Տասը տոկոս»:





























