Սիրիական բանակը մուտք է գործել Մանբիջ քաղաք, որը նախկինում վերահսկվում էր սիրիական քրդերի ինքնապաշտպանական ջոկատների կողմից,– հայտարարել են երկրի զինված ուժերի գլխավոր շտաբում:

«Ելնելով բանակի եւ զինված ուժերի պարտավորություններից եւ ի պատասխան Մանբիջի  բնակչության կոչի, բանակի եւ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ բանակը  մտել է Մանբիջ եւ նրա վրա բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը», - հաղորդում է  Սիրիայի САНА պետական ​​լրատվական գործակալությունը:

Ընդգծվում է ինքնիշխանությունը պաշտպանելու համար բոլոր սիրիացիների ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը:

«Գլխավոր շտաբը հիշեցնում է ահաբեկչությունը ոչնչացնելու իր մտադրության եւ զուտ սիրիական հողերի բոլոր զավթիչներին խորտակելու մասին: Սիրիայի զինված ուժերը երաշխավորում են Սիրիայի բոլոր քաղաքացիների եւ տվյալ տարածաշրջանում գտնվող մյուս անձանց բացարձակ անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ: