Բոսնիացի դատախազները 13 նախկին զինյալների մեղադրել են սերբ քաղաքացիական բնակչության եւ 1992-95թթ․ պատերազմի ժամանակ կալանավորվածների դեմ ռազմական հանցագործությունների մեջ՝ տեղեկացնում է AFP-ն։

Դատախազությունը 8 հոգու մեղադրել է 1992թ․ անօրինական կալանավորված ավելի քան 20 սերբ քաղաքացիական անձանց կտտանքների ենթարկելու մեջ

Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ երկու մարդ զոհվել է, մնացածը «լուրջ ֆիզիկական եւ հոգեբանական տրավմաներ են ստացել՝ ենթարկվելով սեռական բռնությունների, նվաստացումների եւ այլ անմարդկային գործողությունների»։

Դատական քննության համար անհրաժեշտ է, որպեսզի Բոսնիայի դատարանները հաստատեն մեղադրական եզրակացությունը։

Դատախազության մեկ այլ հայտարարության մեջ ասվում է, որ եւս հինգ մարդ մեղադրվում են արեւելյան Բոսնիայում 1992-93թթ․ մոտ 20 սերբ ռազմագերիների հանդեպ դաժանություններ իրականացնելու համար։ Մեղադրանքներն ամրագրվում են մոտ 100 վկաների ցուցմունքներով։