Առնվազն 12 մարդ է սպանվել Բանգլադեշում ընտրությունների օրը տեղի ունեցած բախումների ընթացքում, հաղորդում է AFP-ն:

Երեք տղամարդ սպանվել է ոստիկանության արձակած կրակոցներից, իսկ ութ մարդ զոհվել է իշխող Ավամի կուսակցության ակտիվիստների եւ ընդդիմադիր Բանգլադեշի ազգայնական կուսակցության (BNP) միջեւ բախումների արդյունքում, հաղորդում է ոստիկանությունը:

Ըստ պետական պաշտոնյաների՝ ատրճանակներով եւ ձողերով զինված ընդդիմության ակտիվիստների հարձակման արդյունքում ոստիկան է սպանվել: