Դատարանը երկարաձգել է Nissan ընկերության նախկին ղեկավար Կարլոս Գոնի կալանքի ժամկետը եւս 10 օրով, հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը՝ վկայակոչելով Asahi TV-ին, հայտնում է, որ Գոնը կալանքի տակ կմնա մինչեւ հունվարի 11-ը։ Նա հատուկ մեկուսարանում է գտնվում, որտեղ նրան տեղափոխվել են նոյեմբերի 19-ին ֆինանսական խարդախության մեղադրանքից հետո։
Կարլոս Գոնը կալանքի տակ է առնվել նոյեմբերի 19-ին երկամուտների նվազեցման կասկածանքով։ Նա ֆինանսական հաշվետվությունում չի ներառել չհայտարարագրված միջոցները, որոնք պետք է վճարվեր ընկերության ղեկավարին որպես արձակուրդային վճար։
Ավելի ուշ՝ դեկտեմբերի 10-ին նա կրկնակի կալանավորվել է նույն մեղադրանքով։




























