Երեքշաբթի ցերեկը Կամչատկայում գտնվող Շիվելուչ հրաբուխը 4.5 կմ մոխիր է արտանետել, գրում է RG-ն:
«Հրաբուխից մոխրե շերտը տարածվել է հարավարեւմտյան ուղղությամբ: Մոխրե շերտի տարածման ճանապարհին բնակավայրեր չկան», - հայտնում է տարածաշրջանային ԱԻՆ-ի Գլխավոր վարչությունը:
Թերակղզու քաղաքներում եւ գյուղերում մոխրաթափ չի գրանցվել:
Հրաբուխը ավիացիոն վտանգի «նարնջագույն» ծածկագիր ունի:




























