Ուրբաթ Չինաստանի արեւմտյան Ֆուցզյան նահանգի մոտ Հոնկոնգից բեռնատար նավի հետ բախվելուց հետո ձկնորսական երկկայմ առագաստանավը խորտակվել է: «Սինխուա»-ն, վկայակոչելով տեղական իշխանություններին, հաղորդում է, որ 8 մարդ անհետ կորած է համարվում:

Դեպքը տեղի է ունեցել Պինտան գավառի ակվատորիայում: Վթարի պահին խորտակված նավում անձնակազմի 14 անդամ է եղել, նրանցից 6-ին հաջողվել է փրկել:

Տվյալ շրջանում  կորած ձկնորսների որոնումները շարունակվում են: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են ուղղաթիռներ, ինչպես նաեւ մոտակայքում գտնվող նավերը: Դեպքի պատճառների մասին չի հաղորդվում: