Գերմանիայի արեւմուտքում՝ Դյոբելն քաղաքի կենտրոնում, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության  բաժանմունքի գրասենյակի մոտ, պայթյուն է որոտացել: Այս մասին ուրբաթ հաղորդել է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ դեպքը տեղի է  ունեցել հինգշաբթի՝ տեղական ժամանակով 19:20-ին: Դեպքի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Վնասվել է շենքը, որտեղ գտնվում է կուսակցության գրասենյակը եւ հարեւան տները: Բացի այդ պայթյունից վնասվել են մոտակայքում կայանված ֆուրգոնները: Պատճառված վնասի չափը դեռ հայտնի չէ:

Նշվում է, որ իրավապահ մարմինների կասկածներով, հանցագործը կարող էր քաղաքական դրդապատճառներով գործել: Հետաքննությանը մասնկացում է նաեւ  Սաքսոնիա դաշնային հողի քրեական ոստիկանության վարչությունը, գրում է  «ՌԻԱ Նովոստին»: