Հունվարի 3-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.40-ին Կիևյան փողոցում գործող գեղեցկության սրահում անհայտ անձը բացահայտ հափշտակել է վարսահարդարի «Այֆոն X» բջջային հեռախոսը՝ պատճառելով 540.000 դրամի վնաս:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում են ընդունել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, կողոպուտը կատարողի ինքնությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: