Կոսովոյի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել ալբանացի գործարար Բեջետա Պակոլիին: «Դաշինք  հանուն նոր Կոսովոյի» (AKR) կուսակցությունը ղեկավարող Պակոլին նախագահի միակ թեկնածուն էր: Նախագահության վերաբերյալ նրա կուսկացությունն ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերել վարչապետ Հաշիմա Թաչիի Ժողովրդավարական կուսկացության հետ, որը, հաղթելով ընտրություններում, չէր կարողացել մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիա ձեւավորել:

Նախագահն ընտրվել է երրորդ փուլից` ձայների պարզ մեծամասնությամբ,  քանի որ առաջին երկու փուլերում նրան չի հաջողվել ստանալ քվեների 2/3-ը: Քվերակությանը մասնակցել է 120 պատգամավորներից  67-ը, ընդդիմության ներկայացուցիչները լքել են նիստը: Պակոլիի օգտին քվերակել է 62 պատգամավոր: Ըստ Lenta.ru-ի` պատգամավորները 65 ձայնով Թաչիին եւս հաստատել են կառավարության ղեկավարի պաշտոնում: