«Հրապարակը» գրում է. «Երեկ Լոռու մարզում 2 բժշկուհիների են ձերբակալել` կաշառք ստանալու մեղադրանքով: Սպիտակի հաշմանդամության կարգ սահմանող հանձնաժողովի նախագահ Ֆելոմինա Մոսոյանը մի ջրաշենցուց պահանջել է 30.000 դրամ: Դիմողը գլխի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել: Հանձնաժողովի նախագահը գործը բարդացրել է ու պահանջել, որ քաղաքացին իրեն 30 հազար, իսկ Վանաձորի 2-րդ հիվանդանոցի նեւրոպաթոլոգ Գայանե Գասպարյանին 20 հազար դրամ տա` այդ «ծառայության» դիմաց: Քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որտեղ փողերը մշակել են եւ ուղարկել բժշկուհու մոտ: Մոսոյանը եւ Գասպարյանը ձերբակալված են»: Լոռու մարզի քննչականի պետը թերթին հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 304 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (կաշառք):

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























