Մոսկվայի հարավ-արեւելքում երթուղային տաքսիներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մեկ տղամարդ դանակի հարված է ստացել: «Միջադեպը տեղի է ունեցել Վասիլցովյան Ստան փողոցում, №2 տան մոտակայքում: Երթուղային տաքսում վեճ է տեղի ունեցել երկու կովկասյան արտաքինով տղամարդկանց եւ մի քանի այլ ուղեւորների միջեւ: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որն ավարտվել է կովկասցիներին ընդիմացող ուղեւորի դանակահարությամբ»,-«Ինտերֆաքսին» փետրվարի 22-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը:
Տղամարդը ոտքի շրջանում ստացել է սուր-կտրող գործիքով հասցված վնասվածք: Հանցագործները թաքնվել են: Ներկայումս իրավապահ մարմինները փնտրում են հանցագործներին:




























