ԵԱՀԿ լիտվական նախագահության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը փետրվարի 23-ին ժամանում է Հայաստան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին կազմակերպության երեւանյան գրասենյակից:
Չեկուոլիսը Երեւան է ժամանելու Բաքվից, որտեղ գտնվում էր փետրվարի 21-22-ին:
Նա Բաքվում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ գործիք է, բայց յուրաքանչյուր գործիք կարելի է կատարելագործել մինչեւ անվերջություն:
«Իմ հիմնական նպատակն է` ուշադիր հետեւել կողմերի կարծիքներին, ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում»,- ասել է նա` հավելելով, որ կցանկանար առավել ակտիվ շփումներ տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ:
Նշենք, որ Չեկուոլիսի այցի նպատակն է նաապատրաստել ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի այցը տարածաշրջան:




























