Թուրքական պաշտոնական ներկայացուցիչներն Անկարայում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնի հետ բանակցություններում կխնդրեն կա՛մ  Սիրիայում ամերիկյան ռազմակայանները թուրքական կողմին հանձնել կամ ոչնչացնել: Այս մասին հաղորդում է ТАСС- ը՝ վկայակոչելով Hurriyet-ին:

Պարբերականի տվյալներով, Թուրքիան չի հանդուրժի 22 ամերիկյան ռազմական օբյեկտների փոխանցումը Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի ձեռքը`այդ երկրից զորքերի դուրս բերումից հետո:

Բոլթոնը երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում։ Նա բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ: Նախատեսվում էր, որ բանակցություններից հետո մայրաքաղաքում տեղի կունենա մամլո ասուլիս, սակայն այն չեղարկվել է: