Պարբերականի տեղեկություններով, օրեր առաջ լուրջ եւ կոշտ առանձնազրույց են ունեցել ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը եւ հայաստանցի օլիգարխներից մեկը: Պատճառն, ըստ թերթի աղբյուրի, հիմնականում Շիրակի մարզի գյուղերում մշակվող շաքարի ճակնդեղի դիմաց գյուղացիներին տրվող անհավանական ցածր գինն է: «Մեր աղբյորների համաձայն, զրույցը ավարտվել է գյուղնախարարի եւ գյուղացու օգտին, ինչը նշանակում է, որ հետայսու սույն օլիգարխը ստիպված կլինի ավելի բարձր գնով ճակնդեղ մթերել: Այս զրույցից հետո, սակայն, օլիգարխը, ջանք ու եռանդ չխնայելով, լծվել է նորանշանակ նախարարին ԶԼՄ-ներով ամեն կերպ վարկաբեկելու գործին»,-գրում է թերթը: