ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության  հարցերով օգնական Ջոն Բոլթոնի՝  Թուրքիա այցից հետո երկիրը կարող է ցանկացած պահի Սիրիայի հյուսիսում  քրդական կազմավորումների դեմ  գործողություն սկսել։  Այս մասին երեքշաբթի ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

«Ամերիկյան պատվիրակության այցից հետո Սիրիայի հյուսիսում գործողությունը կարող է ցանկացած պահի սկսվել։  Ես կարող եմ ցանկացած պահի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ  բանակցություններ վարել», - նրա խոսքը մեջբերում է «Ենի Շաֆաքը» թերթը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։