Թերթը զրուցել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ` օրերս պայմանական վաղակետ ազատ արձակված Մայիս Խաչատրյանի մասին, ով Սյունիքի մարզպետի եղբորորդին է: Մայիս խաչատրյանը 2004 թվականին դանակի 12 հարվածով մարդ էր սպանել եւ 12 տարվա ազատազրկման դատապարտվել: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Պարոն Խաչատրյան, ձեր ողբորորդի Մայիսն արդեն ազատության մեջ է, բայց Հայաստանում սա աննախադեպ բան է: Ի՞նչ եք արել, որ նրան ազատ են արձակել:
Դուք պետք ա իմանայիք, որ էն ժամանակ էլ ես չմ միջամտել: Որ միջամտեի` չէր նստի, էլի: Հիմա ի՞նչ է եղել, 7 եւ կես տարի նստել է, ազատ արձակվել: Ո՞վ ա ասում`նրան բան չի եղել: Անպայման էլի եղած կլինի: Դա օրենքով ա:
Հասկանում եմ, որ որպե հորեղբայր` ուրախ եք, իսկ որպես մարզպետ` ի՞նչ երաշխիք ունեք, որ մարզում նորից սպանություն չի լինի: Ուզում եմ ասել` վաղաժամկետ ազատ արձակվելով` գուցե նորից հանցագործության դիմի: Ասենք` մեկն իրեն թարս նայի:
Չէ, դա բացառված ա: Դուք էլ արխային կարաք գաք Սյունիք: Ոչ մի բան չի պատահի: Ես էլ եմ ջղային, բայց մեզ մոտ ամեն ինչ շատ հանգիստ ու լավ ա:
Թերթը Սյունիքի մարզպետի հետ զրույցում արծարծել է նաեւ «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի թեման, ով, ըստ մամուլի հրապարակումների, համարվում է Սյունիքի մարզպետի հավակնորդ: Սուրեն Խաչատրյանը, հարցին, թե չի՞ վախենում, որ Ասրյանը Սյունիքում ՀՀԿ-ի նոր պատասխանատուի լուրջ հավակնորդ է, պատասպանել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք: Տենց բան չկա: ՀՀԿ-ի պատասխանատուն, պարզ չի՞, որ ես եմ»:





























