ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Բ. Սթայնբերգը փետրվարի 23-26-ին կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ալբանիա եւ Բոսնիա:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի գրասենյակից, կովկասյան երեք երկրներ այցի ընթացքում պետքարտուղարի առաջին տեղակալ Սթայնբերգին կուղեկցի Եվրոպայի ու Եվրասիայի գծով  պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Հ. Գորդոնը, իսկ Ալբանիա եւ Բոսնիա այցի ընթացքում` Եվրոպայի ու Եվրասիայի գծով  պետքարտուղարի փոխտեղակալ Թոմ Քանթրիմանը:

Բոսնիայում կշեշտադրվի տեղական ընտրությունների կարեւորությունը Ալբանիայում ստեղծված քաղաքական փակուղուց դուրս գալու հարցում եւ գլխավոր դատախազի դերը` հունվարի 21-ի դեպքերի հետաքննության հարցում: Բոսնիայում հանդիպումներ կլինեն կառավարության ու քաղաքական առաջնորդների հետ` հորդորելու այնպիսի կառավարության շուտափույթ ձեւավորումը, որը կարող է առաջընթաց գրանցել եվրոպական ու եվրոատլանտյան բարեփոխումների օրակարգում: