Արդեն մի քանի օր է Աբովյան քաղաքի դպրոցներում աշակերտներից պահանջում են գնալ ոստիկանության բաժին եւ հաշվառվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից թերթին պարզաբանել են, թե նշված գործընթացի հեղինակը ոչ թե ոստիկանությունն է, այլ Կոտայքի մարզպետարանը, որը դպրոցներին հանձնարարել է աշակերտներից հաշվառման թերթիկներ պահանջել: Իսկ այդ թերթիկները տրամադրում է ոստիկանությանը:

Ըստ ոստիկանության, իրենք դպրոցներին տրամադրել են համապատասխան ձեւաթղթեր եւ դիմումի ձեւեր, որպեսզի դրանք նախապես տրամադրվեն աշակերտներին եւ ծնողների կողմից լրացված վերադարձվեն ու ներկայացվեն ոստիկանության տեղի բաժին: Դրանից հետո ծնողները պետք է անձամբ գնան ոստիկանության բաժին եւ ստանան իրենց երեխայի հաշվառման թերթիկը, որն էլ պետք է ներկայացվի դպրոցին: Իսկ թե ո՞րն է այդ գործընթացի նպատակը եւ ինչո՞ւ է այն կազմակերպվել եւ իրականացվում միայն Աբովյանում` դեռ պարզ չէ: