Չինաստանը խոստացել է Միացյալ Նահանգներից «զգալի քանակով» գյուղատնտեսական, էներգետիկ եւ արդյունաբերական ապրանք գնել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցչությունը (USTR)՝ Պեկինում ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրային բանակցություններից հետո՝ տեղեկացնում է Reuters-ը։
USTR-ը հայտարարել է, որ երկու կողմերը քննարկել են «առեւտրային հարաբերություններում արդարության, փոխադարձության եւ հավասարակշռության հասնելու ուղիները»։
Ամերիկացի եւ չինացի պաշտոնյաները նաեւ քննարկել են մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ բանակցել են աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առեւտրային վեճը լուծող համաձայնագրի կնքման անհրաժեշտության շուրջ։




























