Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն տեղեկացրել է Ալմա Աթայում Կենտրոնական Ասիայից եկվորների ձերբակալման մասին, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակումների նախապատրաստման մեջ: Այս մասին նշվում է կազմակերպության կայքում:

Գերատեսչության տվյալներով՝ նրանց ձերբակալության նպատակով հատուկ գործողությունն անցկացվել է հունվարի 10-ին:

«Նրանց ժամանակավոր բնակության վայրում խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման բաղադրիչներ», — նշվում է հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ ձերբակալվածները գործել են ԻՊ հրահանգով եւ ծրագրել են մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում ահաբեկչություններ իրականացնել: