Վաղը՝ փետրվարի 25-ին տեղի կունենա ՍԹԱՐ սուպերմարկետի հերթական՝ 19-րդ խանութի բացումը։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է այդ ընկերությունից։

Նոր սուպերմարկետը գտնվում է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում` Տարոնց փող. 22 հասցեում` տեղակայված է որպես առանձին շինություն: Վերջինս ունի 219 քմ տարածք, որից 173 քմ-ը նախատեսված է առեւտրային տարածքի համար:

Այս սուպերմարկետը ՍԹԱՐ առեւտրային ցանցի կողմից 2011-ին պլանավորված բացվելիք 12 սուպերմարկետներից առաջինն է: Խանութն ունի ավտոկայանատեղի:

Չնայած որ խանութն ունի փոքր առեւտրային տարածք՝ այնտեղ ներառվել են ոչ լրիվ ինքնասպասարկմամբ  թարմ մսի, ձկան բաժիններ:

Սուպերմարկետում ներկայացված է ավելի քան 4000 ապրանքային միավոր, տեղադրված է 3 դրամարկղ: