Թուրքիայի քաղաքացիները Լիբիայից հայրենիք տեղափոխվելուց հետո հայտնել են, որ Տրիպոլիում սկսված հուզումների ընթացքում 6 թուրք է ձերբակալվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  «Թուրքական ավիաուղիներ»-ի միջոցով Թուրքիա տեղափոխված քաղաքացիները հայտնել են, թե Տրիպոլիի օդանավակայանում կան առանց անձնագրի Թուրքիայի քաղաքացիներ, որոնց անձնագրերը վերցրել են աշխատանքի տեղավորման ընկերությունները։

Լիբիայից վերադարձած Թուրքիայի քաղաքացիները հաստատել են լիբիական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, ըստ որի հուզումների ընթացքում 6 թուրք է ձերբակալվել։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Լիբիայում սպանվել է Թուրքիայի քաղաքացի 27-ամյա Յունուս Էմրե Չելիքը։