Որոշ ընկերությունների կողմից որոշ կաթնամթերքների թանկացումներով պայմանավորված՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է սկսել կաթնամթերքի շուկայում։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Նրա խոսքով՝ եթե Հանձնաժողովը գնային չարաշահումներ հայտնաբերի, ապա կդիմի պատժամիջոցների։


























