Ոստիկանության Մալաթիայի բաժնում փետրվարի 23-ի վաղ առավոտյան հաղորդում է ստացվել, որ Բատիկյան փողոցի թիվ 86/1 տան վրա ավազակային հարձակում է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.50-ին, դիմակավորված 4 անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կտրել-պոկելու եւ պատուհանը բացելու միջոցով, մուտք են գործել 32-ամյա Էլմիրա Ե.-ի տուն, ծեծի ենթարկել նրան եւ ընտանիքի անդամներին, սպառնացել իրենց մոտ եղած հրազենով, ապա կապել կպչուն ժապավենով եւ ննջարանում գտնվող պահարանից հափշտակել ճամպրուկներ, որոնց մեջ եղել է 5.000 եվրո, 7.300   դոլար եւ ոսկյա զարդեր:

Էլմիրա Ե.-ից ընդունվել է հաղորդում եւ նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: