Ոստիկանության  Արարատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ փետրվարի 23-ի կեսգիշերից մի փոքր անց որովայնի թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Ռազմիկ Ֆ.-ն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, նա մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավանակի վրայից ընկնելու հետեւանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, սակայն, պարզվել է, որ փետրվարի 22-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Սուրենավան գյուղում, վիճաբանության ժամանակ, Ռազմիկ Ֆ.-ին խոհանոցային դանակով հարվածել եւ նշված վնասվածքը պատճառել է 35-ամյա Արայիկ Խ.-ն:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Արայիկ Խ.-ն ձերբակալված է:

Նյութերով զբաղվում է քննչական բաժանմունքը: