37 մարդ է զոհվել «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

Պայթյունից մեկ ամիս անց մահացել է հունվարի 24-ի ահաբեկչության ժամանակ վիրավորվածներից եւս մեկը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության սոցալական զարգացման ներկայացուցիչը,

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 24-ին թռիչքային միջազգային սրահում պայթուն էր տեղի  ունեցել, որի արդյունքում 35 մարդ էր զոհվել, 160-ն ստացել էին տարբեր աստիճանի վնասվացքներ։ Փետրվարի 2-ին մահացել էր վիրավորներից եւս մեկը, զոհերի թիվը հասցնելով  36-ի։

Նշենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյուն իրականացնող մահապարտը, Ինգուշետիայի բնակիչ 20-ամյա Մահոմեդ Եվլոեւն է եղել։