Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «Կոմսոմոլսկայա գազետային» տված հարցազրույցում պաշտպանել է չեչեններին, որոնք լեզգինկա են պարում ռուսաստանյան այլ հանրապետություններում, եւ հայտարարել է, թե նրանք իրենց արժանապատվորեն են պահում: «Ես այլ տվյալներ չունեմ»,- ասել է Քադիրովն ու հավելել. «Մենք ոչինչ չեն ասում, երբ ուրիշները պարում, խմում, համբուրվում են բոլորի աչքի առջեւ: Մենք Ռուսաստանի քաղաքացիներ ենք: Ռուսաստանը բազմազգ, բազմակրոն երկիր է, եւ յուրաքանչյուրն ունի իր իրավունքը: Եթե մենք պարում ենք, դա ախր լավ է: Մենք ախր պարում ենք, այլ ոչ թե կրակում»:

Քադիրովը հավաստիացրել է, որ եթե Չեչնիայում ռուսական պարեր պարեն, ինքը կաջակցի: «Պարեք: Ռուսական պարեր պարում են բոլոր չեչեն երեխաները: Մենք դեմ չենք դրան: Մենք կոչ ենք անում, որ զարգանան մշակութային արժեքները»,- ասել է նա: