«Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը կհամարձակվի դիմել ռազմական գործողությունների, քանի որ միջազգային հանրությունը՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի, շատ որոշակի դիրքորոշում ունեն»,- փետրվարի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը։
Քաղաքագետի կարծիքով, Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունն ընդամենը Հայաստանի վրա ճնշում գործադրելու Բաքվի հերթական փորձն է։ «Հակամարտության կողմերը պետք է համբերատարություն ցուցաբերեն, քանի որ հակամարտությունը չի կարող կարգավորվել մեկ օրվա մեջ»,- ասել է նա:
Գրիգորյանը նաեւ անիրական համարեց բանակցություններից Ադրբեջանի դուրս գալու եւ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը։ «Բաքուն չի համարձակվի դեմ գնալ գերտերությունների կամքին եւ ռազմական գործողություններ կսկսի։ Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը կգնա այդ քայլին, քանի որ լավ հասկանում որ բլիցկրիգն այստեղ չի անցնի»:
Նշենք, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էյնուլլա Մադաթլին նախօրեին հայտարարել էր, որ «Ադրբեջանը կարող է լրջորեն մտածել բանակցային գործընթացից դուրս գալու շուրջ»:



























