Բացօթյա առեւտուր իրականացնողներն այսօր՝ փետրվարի 25-ին,  բողոքի ակցիա են կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ բացօթյա առեւտուրն արգելելու որոշման: Նրանց միացել է նաեւ ԱԺ պատգամավոր Զորուհի Փոստանջյանը:  

Ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ համազգեստավորներ քիչ են եղել, ցուցարարներ նույնպես՝ մոտ 25 մարդ: Չեն եղել նաեւ վանկարկումներ ու պաստառներ:  Առեւտրականներն ընդամենը  այս  խաղաղ ակցիայով փորձել են քաղաքապետարանին տեղեկացնել, որ «Ժառանգության» եւ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կառավարություն ուղարկված նամակները մինչ օրս անպատասխան են մնացել, իսկ իրենք շուրջ երկու ամիս զրկվել են հաց վաստակելու հնարավորությունից: