Հելսինկյան Ասոցիացիան փետրվարի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում կներկայացնի Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2010 թվականի զեկույցը:
Այն կազմված է 2 հատորից: Առաջին հատորում ներկայացված են Խոսքի ազատությանը եւ լրատվամիջոցներին, Իրավապաշտպաններին, խաղաղ հավաքներին, ինչպես նաեւ խոշտանգման եւ վատ վերաբերմունքի, կրոնի եւ խղճի ազատությանը վերաբերող բաժինները:
Զեկույցը ներառում է նաեւ հավելված Վահան Խալաֆյանի գործի վերաբերյալ:
Զեկույցի 2-րդ հատորը ՀՀ դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժական հաստատություններում Հելսինկյան Ասոցիացիայի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների ամփոփումն է:
Հիշեցնենք, որ Հելսինկյան Ասոցիացիայի նախագահն է Միքայել Դանիելյանը:



























