Լիբիայի առաջնորդը կարող է քիմիական զենք օգտագործել ընդդիմադիրների դեմ։ Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ասել է Լիբիայի արդարադատության արդեն նախկին նախարար Մուստաֆա Աբդել Գալիլը։

«Նա ընդունակ է ամեն ինչի, եթե նրա վրա ճնշում գործադրեն։ Իմ կարծիքով՝ Քադաֆիից հետո միայն այրված հող է մնալու»,- ասել է նա։

Հեռուստաալիքը նշել է նաեւ, որ Քադաֆին 2003 թվականից դադարեցրել է քիմիական զենքերի արտադրությունը։ Նա նույնիսկ մի մասը ոչնչացրել է, այնուամենայնիվ, լիբիական կառավարությունը դեռ հսկայական քանակությամբ մանանեխի գազ ունի։