Ուղեւորատար ավտոբուսը փետրվարի 25-ի վաղ առավոտյան շրջվել է Թուրքիայում, զոհվել են Հունաստանի քաղաքացիներ:

Թուրքական Metro ընկերության ավտոբուսը իրականացնում էր Ստամբուլ-Աթենք ուղերթը, եւ վթարի է ենթարկվել թուրքական Մալքարա շրջանի մերձակայքում, Ստամբուլից 200 կմ դեպի արեւմուտք:

Նախնական տեղեկություններով, զոհերի եւ ծանր վիրավորների մեջ Հունաստանի քաղաքացիներ կան, որոնց տեղափոխել են մերձակա հիվանդանոց:

Հունաստանի ռազմական օդուժը C-130 օդանավ է պատրաստել, եթե մարդկանց տարհանում պահանջվի: