Նավթի գործոնը զսպող դեր է կատարել` Լիբիայում Քադաֆիի բռնապետության պահպանման համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Իրականում նավթի գործոնը Քադաֆիին օգնում էր ստեղծել շատ ավելի բարեկեցիկ կյանք իր քաղաքացիների համար: Մինչդեռ իրադարձությունները ցույց տվեցին, որ միայն դա էլ բավարար չէ: Այն դաժան հակադարձությունը, որն ինքնը կիրառեց սեփական ժողովրդի հանդեպ, ցինիկորեն կարծելով, որ Եգիպտոսի նախագահ Մուբարակի եւ Բեն Ալիի պրոբլեմը եղել է այն, որ նրանք պատշաճ ուժ չեն գործադրել, այդ ամենն ապացուցեց, որ իրականում ոչ մի ֆակտոր, լինի նավթ, թե բռնության իրականացում, չի կարող կանգնեցնել համաժողովրդական ընդվզումը»,-նշեց Զուրաբյանը:
Նա նաեւ հավելեց, որ ցանկացած բռնապետ, ով իր ժողովրդի վրա կրակել է, պետք է արժանի պատիժ ստանա եւ կանգնի Հաագայի դատարանի առաջ:





























