Թբիլիսիում երթուղային տաքսիների վարորդների մի մասը գործադուլ է հայտարարել՝ բողոքելով լրացուցիչ վճարների դեմ, որոնք, նրանց խոսքով, մտադիր են մտցնել Վրաստանի մայրաքաղաքում՝ բեռնափոխադրումների տենդերների հաղթողները:

Երթուղայինների վարորդների խոսքով, ընկերությունները մտադիր են 20-ից 40 լարի՝ (12-ից 24 դոլար) վճար գանձել վարորդներից:

Ներկայումս Թբիլիսիում հանրային տրանսպորտի  երթեւեկությունը բարդացել է, հատկապես քաղաքի արվարձաններում: