Չնայած նրան, որ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին պարբերաբար հեռուստաեթերով դիմում է ժողովրդին, նրա գտնվելու վայրն անհայտ է եւ գաղտնի է պահվում անվտանգության նկատառումներով: Ֆրանսիական Le Figaro թերթի տվյալներով, Քադաֆին բնակվում է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու գտնվող ռազմաբազայի տարածքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Միաժամանակ նախօրեին շշուկներ են տարածվել, որ Քադաֆին սպանվել է: Սկզբում այս մ ասին հայտարարել է CNBC հեռուստաալիքը իսկ հետո` Reuters գործակալությունը: Սակայն լուրի իսկությունը չի հաստատվել:





























