Հայաստանում փետրվարի 25-ի, ժամը 13-ի դրության փակ եւ դժվարանցանելի են մի քանի ճանապարհներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից, փակ է եղել Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ դժվարանցանելի՝ Շիրակի մարզի Մուսայելյան եւ Հարթաշեն գյուղերի ճանապարհները:

Այդ ժամի դրությամբ, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզում աշխատել են 6-ական, Լոռու մարզում՝ 12, Սյունիքում՝ 10, Շիրակի մարզում՝ 37 միավոր տեխնիկա: