Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ժամանել է Բաքու:
Ակնկալվում է, որ նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 26-ին Փիթեր Սեմնեբին հանդիպումներ է ունենալու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ սա Փիթեր Սեմնեբիի վերջին այցն է հատուկ ներկայացուցչի կարգավիճակում: Նա Բաքու է ժամանել Երեւանից, որտեղ նախօրեին հանդիպել է Հայաստանի ղեկավարության, նաեւ ընդդիմության ներկաայցուցիչների հետ:





























