Ցուցարարները գրավել են Ֆրանսիայի մայրաքաղաքում Լիբիայի դեսպանատունը եւ սպառնում են զանգվածաբար ինքնասպան լինել, եթե իրենց փորձեն դուրս հանել: Ներկայումս շենքի մոտ ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել, որոնք արգելափակել են դիվանագիտական ներկայացուցչությունը:

«Դեսպանատունն ապօրինի էր, քանի որ հրաժարվում էր աջակցել լիբիացի ժողովրդին: Ոստիկանության գրոհի դեպքում մենք զանգվածաբար ինքնասպան կլինենք»,- հայտարարել են իրենց «հեղափոխութան զավակներ» հայտարարած երիտասարդները:

Շաբաթվա սկզբից ֆրանսիական լրատվամիջոցներում տեղեկոթյուններ էին տարածվել, թե իրենց պաշտոններից հեռանալու են Լիբիայի դեսպանն ու UNESCO-ի ներկայացուցիչը: Դիվանագետները հերքել էին այդ լուրերը, բայց կոչ էին արել իրենց երկրի իշխանություններին՝ դադարեցնել «ահաբեկչությունը» բնակչության նկատմամբ: