Տասնյակ հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել Կահիրեի Թահրիրի հրապարակ՝ Եգիպտոսում զանգվածային ցույցերից մեկ ամիս անց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հերթական ակցիան ստացել է «Ազատման եւ համերաշխության ուրբաթ» անունը:

Ցուցարարները ցանկանում են Եգիպտոսն ազատել վարչապետ Ահմեդ Շաֆիկից, ում նշանակել էր դեռ Հոսնի Մուբարաքը: Ցուցարարները նաեւ պահանջում են դատել Մուբարաքին:

Շատերի ձեռքին Լիբիայի դրոշներ են եղել:

Ակցիայի կազմակերպիչներն են «Հունվարի 25-ի հեղափոխության մասնակիցների համակարգող խորհուրդն» ու «Մահմեդական եղբայրները»: