Մոսկվայի դատարանը նոր դատավճիռ է կայացրել սկինհեդներ Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեվսկիի գործով։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել 41-ամյա Մակսիմ Լավրիկի սպանության գործում, որին ազգայնականները, դաժանաբար սպանել էին կարծելով, թե նա ասիացի է։ Ինչպես գրում է Infox.ru-ն, սա արդեն 3-րդ դատավճիռն է, որ ներկայացվել է նրանց, սակայն պատիժը մնացել է նույնը, 10 տարի (նրանք սպանությունները կատարել էին մինչ չափահաս դառնալը):
Դատարանը ապացուցված է համարել, որ 2007 թվականի ապրիլի 4-ին հանցագործները Չերկիզսկի փողոցում հարձակվել են Լավրիկի վրա եւ դանակի 50 հարված հասցրել նրան։
Ազգայնականների առաջին վճիռը կայացվել էր 2008 թվականին։ Դատարանը հրոսակախմբին մեղավոր էր ճանաչել 32 հանցագործություների մեջ։
Ռինոն խոստովանել է իր մեղքը 37 սպանությունների մեջ, սակայն դրանց մի մասը ապացուցված չէ։



























