«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դրամն այսօր՝ փետրվարի 25-ին շարունակվել է արժեզրկվել, սակայն դանդաղ տեմպով։
Իրականացվել է 5,1 մլն դոլարի առուվաճառք՝ 1դոլար/367,32 դրամ միջին փոխարժեքով։
Հիշեցնենք, որ երեկ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 367,05 դրամ։
Փոխանակման կետերն այսօր սկսել են դոլար ընդունել 366 դրամով, վաճառքի գին սահմանելով 368 կամ 369 դրամը։


























