ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը հերքել է տեղեկատվությունը, ըստ որի Արսեն Ջանվելյանն («AG-գրուպ») է ձեռք բերել սուպերմարկետների ցանցը։ Այս մասին նա նշել է այսօր՝ փետրվարի 25-ին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում:
Այդուհանդերձ, Վ. Քերոբյանը ձեռնպահ է մնացել նոր բաժնետերերի իրական անունները հրապարակելուց։ Նրա խոսքով՝ մարտի սկզբին կհայտարարեն մամուլի ասուլիս, որին ներկա կլինի նաեւ շահառու:
Հիշեցնենք, որ ՍԹԱՐ առեւտրային ցանցի նոր բաժնետերը Viest Assets Ltd-ն է՝ գրանցված Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում (օֆշորային գոտի)։
Նոր սեփականատերը մոտակա երեք ամիսների ընթացքում պարտավորվել է 5-10 մլն դրամի ներդրումներ կատարել։




























