Քիչ առաջ Սանկտ Պետերբուրգում մեկնարկած նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ՝ արարողակարգային լուսանկարահանման ընթացքում, լրագրողները նկատել են, որ նախագահները հակառակ են նստած` Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ պետական դրոշի մոտ, Սերժ Սարգսյանը` ՌԴ պետական դրոշի մոտ:

Արարողակարգային այս բացթողման վերաբերյալ լրագրողների դիտարկումներին ի պատասխան` Դմիտրի Մեդվեդեւը նկատել է. «Դա ցույց է տալիս հարաբերությունների ռազմավարական բնույթը»:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ: Հայ-ռուսական բանակցությունների օրակարգում ավանդաբար ներառված են նաեւ ԱՊՀ եւ դրա տարածքում ինտեգրացիոն խնդիրների, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության խնդիրները: