Ամերիկյան կոալիցիայի ավիացիան հարվածել է սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Ալ-Բուքամալ քաղաքի տարածքում՝ Դեյր-էզ-Զոր նահանգի հարավ-արեւելքում, հաղորդում է ՍԱՆԱ-ն:

Ռազմական աղբյուրը հայտնել է ՍԱՆԱ գործակալությանը, որ 23.30-ին Ալ-Բուքամալի արեւմուտքում՝ Աս-Սուքքարիա շրջանում հրետամարտկոցներից մեկի ուղղությամբ օդային հարվածի արդյունքում երկու զինվորականներ են վիրավորվել եւ մեկ թնդանոթ է շարքից դուրս եկել:

«Ալ-Բագուզ գյուղի մոտակայքում թաքնված ԻԼԻՊ-ի ահաբեկիչները հարձակվել են բանակային դիրքերի վրա «Միջազգային կոալիցիայի» հարվածից հետո: Պայքարի ընթացքում բանակայինները չեզոքացրել են հարձակվող ահաբեկիչների մեծ մասին»,-հաղորդում է գործակալությունը: