Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին՝ Սիրիայում բուֆերային գոտու ստեղծումը հետաձգելու համար՝ հայտարարելով, որ եթե Վաշինգտոնն իր ներդրումը չունենա այդ ջանքերում, Անկարան դա միայնակ կանի՝ հայտնում է Reuters-ը։

Էրդողանն ու Թրամփը անցյալ ամիս քննարկել էին Սիրիայում, Եփրատ գետից դեպի արեւելք անվտանգ գոտի ստեղծելու հարցը։

Էրդողանի խոսքերով, եթե ԱՄՆ-ը չկատարի «տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու իր խոստումները» եւ իր ներդրումը չունենա Թուրքիայի վերահսկողության ներքո անվտանգ գոտու ստեղծման հարցում, «մենք այս մասին ինքներս կհոգանք»։ Էրդողանը նախազգուշացրել է, որ Անկարայի համբերությունը հատում է քուրդ զինյալներին սիրիական Մանբիջ քաղաքից հանելու գործընթացի ձգձգման պատճառով։