Երեւան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 6 շենքի 4-րդ հարկում փետրվարի 27-ին հրդեհ է բռնկել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Ժամը 05.56-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 բիս» աստիճան, որից հետո դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.15-ին, մարվել` 06.58-ին:
Այրվել է Ա.Փափազյանին պատկանող թիվ 27 բնակարանի հյուրասենյակը իր գույքով` 35 քմ. մակերեսով եւ շենքի տանիքը` 4 քմ մակերեսով:
Փետրվարի 26-ին ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 9 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 03.40-ին հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան: Այնուհետեւ դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին, մարվել` 04.39-ին:
Այրվել է տան տանիքը` 200 քմ. մակերեսով եւ 2-րդ հարկի հյուրասենյակը` 30 քմ. մակերեսով (վարձակալ Հ. Ռուբինյան):





























